
Սոնա Վարդանյան
Սովորել առանց մտածելու` անիմաստ է, մտածել առանց սովորելու` վտանգավոր:
Կոնֆուցի
2007 թվականին ընդունվել, 2011 թվականին ավարտել եմ ԵՊՀ պատմության ֆակուլտետի պատմության բաժնի բակալավրիատը: 2011-2013 ուս. տարիներին շարունակել եմ կրթությունս ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի կրթության կազմակերպում բաժնի “Բարձրագույն կրթության կառավարում” մագիստրոսական ծրագրով: 2014 թվականից աշխատում եմ Ա. Չեխովի անվան № 55 դպրոցում որպես պատմության ուսուցչուհի:
Երեխաներին վերաբերվում եմ որպես առանձին անահատականությունների, աշխատելիս առաջնորդվում եմ ուսուցիչ-աշակերտ միջանձնային հարաբերություններում փոխադարձ հարգանքի, սիրո առկայության սկզբունքով: Ուսուցման գործընթացում կարևորում եմ աշակերտակենտրոն ուսուցումը, կրթական նորարարությունների, կրթության ոլորտում նորագույն տեխնոլոգիաների, ուսուցման ինտերակտիվ մեթոդների կիրառումը:
Պատմության միջոցով փորձում եմ աշակերտներին կրթել և հաղորդակից դարձնել ազգային, համամարդկային պատմությանը և արժեքներին : Առանձնահատուկ կարևորություն եմ տալիս վերջիններիս հայրենասիրության, մարդասիրության, բարոյական գիտակցության և պարտքի ոգով դաստիարակությանը: