Վիկտորյան աչքի է ընկնում համեստությամբ, ընկերասիրությամբ և բարձր առաջադիմությամբ: Նրան սիրում են թե՛ աշակերտները, թե՛ ուսուցիչները: Ոշագրավ է Վիկտորյայի երաժշտական հակվածությունը: Քնքուշ աղջնակը, համառորեն հաղթահարելով բոլոր խոչընդոտները, հասնում է փայլուն հաջողությունների: Փոքրիկ երաժիշտը իր կարիերան սկսել է վեց տարեկանից Սայաթ — Նովայի անվան երաժշտական դպրոցում` երգելով “Փոքրիկ երգիչներ” երգչախմբում: 7 տարեկանում նրանք ընտանիքով տեղափոխվում են ՈՒկրաինա և բնակություն հաստատում Կիև քաղաքում: Փոքրիկ հայուհին ապշեցնում է նաև ուկրաինացիներին՝ ելույթ ունենալով Կիևի հզոր բեմերում, այդ թվում՝ Մայդանում վտանգավոր մարտերի ժամանակ: ՈՒկրաինայից վերադառնալով Հայաստան՝ տաղանդավոր փոքրիկ հայուհին իր հետ հայրենիք է բերում իր հաղթանակի պտուղները՝ գովասանագրերը և պատվոգրերը: Վիկտորյան Հայաստանում հաճախում է Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի վոկալ բաժին: Վերջերս մասնակցել է Գյումրիում կայացած երգի միջազգային փառատոնին՝ գրավելով մրցանակային պատվավոր հորիզոնական, իսկ Սերբիայում տեղի ունեցած փառատոնում՝ երրորդ տեղը: Այս ամենը վկայում են այն, որ երաժշտության ասպարեզում ունենք արդեն հանրաճանաչ փոքրիկ աստղ, որը հետագայում կլուսավորի իր վառ լույսով Հայաստան աշխարհը և կապացուցի համայն մարդկությանը, որ հայերը միշտ էլ հաղթող են բոլոր ասպարեզներում: