
Սիլվա Մադոյան
Երկրաչափություն ուսումնասիրող և տիրապետող մարդուն ավելի հեշտոթյամբ է տրվում այլ գիտությունների յուրացումն ու մտաբերումը:
Պլատոն
Մաթեմատկան ինձ համար տրամաբանական մտածողության զարգացումն է, ճշգրիտ, հստակ, հակիրճ և հասկանալի արտահայտվելու հնարավորություն ընձեռող գիտություն: Իսկ երկրաչափությունը, որը համարվում է ճարտարապետության քերականությունը, պատկերային ընկալումների և ճշգրիտ տրամաբանության փոխկապակցումն է, այսինքն` արվեստի և գիտության ամբողջական բացառիկ մի դաշտ, որտեղ հեշտությամբ է յուրացվում այլ գիտությունների ցանկացած ձևակերպում և նորարարություն. մի խոսքով, ուղեղի անհրաժեշտ մարզանք է: