7/3 դասարանը ներկայացրեց դաս-միջոցառում՝ “Հայաստանի մարզերը” թեմայով։ Կարճ ժամանակում աշակերտները ուսումնասիրել էին մարզերին վերաբերող նյութեր. ամենահետաքրքիրը մշակույթն էր։ Ընթացքում սահիկներով ցուցադրվում էին մարզերը և հավաքվում դրանց խճանկարները։ Հրայրը մեծ սիրով ու պատասխանատվությամբ ներկայացրեց մարզերը նաև իր նկարներում։