Սեպտեմբերի 21-ը ազգային հպարտության օր է

Սեպտեմբերի 21-ը ազգային հպարտության օր է

Անկախ հայրենիք ունենալու հայ ժողովրդի դարավոր երազանքը 28 տարի է, ինչ իրականություն է: Այսօր Ա. Չեխովի անվան հ. 55 դպրոցում տեղի ունեցավ ՀՀ անկախության 28-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շարք: Շրջելով դասարաններում՝ աշակերտները ներկայացրին տոնի խորհուրդը՝ կարևորելով հայ ժողովրդի համար նշանակալից դրվագներ՝ ԱՊՀ անդամ դառնալը, Ազգային բանակի ստեղծումը, ՄԱԿ-ի անդամ դառնալը, Սահմանադրության ընդունումը: 28 տարի առաջ՝ 1991 սեպտեմբերի 21-ին, հայ ժողովուրդը իր վճռական “այո” -ն ասաց Հայաստանի անկախությանը: Աշակերտները իմացան, որ անկախության գործընթացը սկսվել էր դեռևս 1990 թվականին, երբ օգոստոսի 23-ին ՀԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Հռչակագիր Հայաստանի անկախության մասին, որի համաձայն ՀԽՍՀ-ն վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն: Ընդմիջումներին դպրոցում հնչում էին ՀՀ հիմնը և հայրենասիրական երգեր: Ցուցադրվում էին նաև անկախությանը նվիրված ֆիլմերից կադրեր: Հպարտության զգացումը համակել էր բոլորին: