Նոր տարվա խորհուրդը

Նոր տարվա խորհուրդը

Շուտով Ամանոր է, ամենաջերմ, լուսավոր ու բարի տոնը: Տոնը խորհրդավոր է, առեղծվածային, և մեզ հետաքրքիր էր բացահայտել, թե ինչ ավանդույթներ կան թաքնված այդ տոնի մեջ: Նոր տարվա նախաշեմին մենք ներկայացրինք, թե ինչպես է նշվում տոնը չորս տարբեր երկրներում՝ Գերմանիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում և Հայաստանում: Մթնոլորտը ջերմ էր, երեխաները՝ ոգևորված: Օրվանից ստացած գիտելիքներն ու հույզերը դարձան մերը՝ լցնելով մեր ներսը բարությամբ, ազնվությամբ ու մեծ գոհունակությամբ: