[cmsmasters_row][cmsmasters_column data_width=”1/1″][cmsmasters_text]
/նախագծի մեկնարկ/
Մենք մշտապես կարևորում ենք գրքի և ընթերցանության դերը և, հավատարիմ մնալով մեր սկզբունքներին, հայտարարեցինք “Նոր սերնդի ընթերցանություն” նախագծի մեկնարկը: Ինչպե՞ս ծնվեց այս նախագիծը:
Քաղաքապետարանի կողմից դպրոցին հասցեագրված էր մի նամակ, որտեղ նկարագրվում էր Նիդերլանդների փորձը ընթերցանության խրախուսման գործում: Նամակի մեջ մեր ուշադրությունը գրավեց մի նախադասություն. այն է՝ հայտնի մարդիկ ընթերցում են երեխաների համար: Եվ հենց այդ նախադասությամբ էլ սկսվեց ծրագրի իրականացման ճանապարհը:
Ընտրվեց տարիքային խումբը՝ 10-ից 13 տարեկան: Հայտարարվեց, որ այս նախագծին մասնակցել ցանկացողները անպայման պետք է կարդան իրենց տարիքային խմբին հանձնարարվող գրքերը: Տրվեց ուղիղ մեկ ամիս ժամանակ: Մասնակցության ցանկություն հայտնեց 80-ից ավելի աշակերտ: Ուղիղ մեկ ամիս հետո անցկացվեց բանավոր հարցման փուլը, որի միջոցով ընտրեցինք ամենալավ կարդացողներին՝ 30 աշակերտի:
Եկավ սպասված պահը. հայտնի մարդիկ գիրք են կարդում հաղթող աշակերտների համար:
[/cmsmasters_text][cmsmasters_gallery shortcode_id=”etmz8jb7cn” layout=”hover” hover_pause=”5″ animation_delay=”0″]4096|https://chekhov.am/wp-content/uploads/2021/07/001-1-1-150×150.jpg,4098|https://chekhov.am/wp-content/uploads/2021/07/002-21-150×150.jpg,4101|https://chekhov.am/wp-content/uploads/2021/07/004-16-150×150.jpg,4102|https://chekhov.am/wp-content/uploads/2021/07/005-15-150×150.jpg,4100|https://chekhov.am/wp-content/uploads/2021/07/003-20-150×150.jpg[/cmsmasters_gallery][cmsmasters_text shortcode_id=”cb8550ssf” animation_delay=”0″]
/եզրափակիչ փուլ/
Դեկտեմբերի 24-ին դպրոցում «Նոր սերնդի ընթերցանություն» մրցույթի եզրափակիչ միջոցառումն էր: Հոկտեմբեր ամսից դպրոցում մեկնարկել էր մի նախագիծ, որը բացառիկ էր իր տեսակով և նորություն ընթերցանության խրախուսման գործում:
Մասնակիցների հետ երկար քննարկումներից հետո եզրափակչի ցանկալի հյուր համարվեց սիրված հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը, որը սիրով ընդունեց մեր հրավերը:
Նազենի Հովհաննիսյանը խոսեց ընթերցանության կարևորության մասին, արժևորեց գիրքը և մի փոքրիկ հատված ընթերցեց աշակերտների համար: Միջոցառման ավարտին հաղթողները պարգևատրվեցին պատվոգրերով, փոքրիկ նվերներով և այն գրքերով, որոնք իրենք էին ընտրել հաջորդը ընթերցելու համար:
[/cmsmasters_text][cmsmasters_gallery shortcode_id=”xoqy47v0i” layout=”hover” hover_pause=”5″ animation_delay=”0″]4099|https://chekhov.am/wp-content/uploads/2021/07/003-1-1-150×150.jpg,4108|https://chekhov.am/wp-content/uploads/2021/07/012-2-150×150.jpg,4109|https://chekhov.am/wp-content/uploads/2021/07/013-1-150×150.jpg,4103|https://chekhov.am/wp-content/uploads/2021/07/006-12-150×150.jpg,4105|https://chekhov.am/wp-content/uploads/2021/07/008-2-150×150.jpg,4111|https://chekhov.am/wp-content/uploads/2021/07/015-2-150×150.jpg,4110|https://chekhov.am/wp-content/uploads/2021/07/014-2-150×150.jpg,4107|https://chekhov.am/wp-content/uploads/2021/07/010-1-150×150.jpg[/cmsmasters_gallery][/cmsmasters_column][/cmsmasters_row]