
Նորդիկյան Անժելա
Սովորել եմ Կալիֆոռնիայի Վեբսթեր, այնուհետև՝ Երևանի հ. 156 դպրոցում։ 2016 թ. ավարտել եմ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի “Անգլերեն լեզու և գրականություն” բաժինը։
Պարբերաբար մասնակցել եմ ուսուցիչների համար նախատեսված մասնագիտական վերապատրաստման դասընթացների։ Այժմ աշխատում եմ Ա. Չեխովի անվան հ. 55 դպրոցում որպես անգլերենի ուսուցչուհի։ Կարևորում եմ լեզուների իմացությունը ժամանակին համընթաց քայլելու, աշխատանքում և կրթության ոլորտում հաջողության հասնելու համար: Սիրում եմ աշխատանքս և երեխաներին։