[cmsmasters_row][cmsmasters_column data_width=”1/1″][cmsmasters_text]

Նարինեն 2011թ.-ից “Բարեկամություն” պարային դպրոցի սան է: 2012թ.-ից հաճախում է Երևանի Գեղագիտության ազգային կենտրոն: Սիրում է նկարչությունն ու գույների աշխարհը և երազում է նկարչուհի դառնալ: 2012թ. Մանկական պատկերասրահում կայացած “Սիրո ուժն է անհաղթ” խորագիրը կրող ցուցահանդեսին ներկայացել է “Սուրբ Սարգիս” հրաշալի նկարով: 2015թ “ուշանիկ Քարթլիի թագուհի” գրքի նկարազարդման համար Հայաստանի, Վրաստանի և Արցախի պատանի նկարիչների լավագույն նկարների շարքում Նարինեն հանդես է եկել “Սուրբ Շուշանիկ” յուրօրինակ նկարով: Նույն տարում մասնակցել է նաև Լեհաստանի Բիտյոմ քաղաքում կայացած մրցույթ- ցուցահանդեսին հայ մեծ գեղանկարիչ Մ. Սարյանի “Դաշտային ծաղիկներ” կոմպոզիցիայի կրկնօրինակմամբ: Նարինեի նկարները բազմիցս ցուցադրվել են մանկական պատկերասրահում, մրցանակների արժանացել համահայկական մրցույթ-փառատոներում: Դպրոցում նույնպես կազմակերպվել է Նարինեի նկարների ցուցահանդեսը:

[/cmsmasters_text][cmsmasters_gallery shortcode_id=”glqmpbozm” layout=”slider” image_size_slider=”full” slider_effect=”slide” animation_delay=”0″]4570|https://chekhov.am/wp-content/uploads/2021/07/Gabuzyan_Narine-150×150.gif,4569|https://chekhov.am/wp-content/uploads/2021/07/004-21-150×150.gif,4567|https://chekhov.am/wp-content/uploads/2021/07/002-19-150×150.gif,4566|https://chekhov.am/wp-content/uploads/2021/07/001-22-150×150.gif[/cmsmasters_gallery][/cmsmasters_column][/cmsmasters_row]