Յանա Մարտիրոսյան

Նա, ով դադարում է սովորել, ծեր է` անկախ նրանից 20, թե 80 տարեկան է: Նա, ով շարունակում է սովորել, երիտասարդ է: Կյանքում ամենակարևորը միտքը երիտասարդ պահելն է:
Հենրի Ֆորդ

Ա.Պ.Չեխովի անվան N 55 դպրոցի շրջանավարտ եմ: Կրթությունս շարունակել եմ Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում, որն ավարտելուց հետո վերադարձել եմ հարազատ դպրոց որպես անգլերենի ուսուցչուհի:   Ունեմ 14 տարվա աշխատանքային փորձ: Համաշխարհային մշակույթին առնչակից լինելու համար  անգնահատելի է օտար լեզվի, մասնավորապես անգլերենի իմացությունը: Օգնում եմ մանուկներին` սովորեցնելով անգլերեն:
Գիտատեխնիկական առաջընթացի արդի ժամանակաշրջանում հանրակրթական բարեփոխումների մարտահրավերներին դիմակայելու համար աշխատում եմ այնպես կազմակերպել ուսումնառությունը, որ համահունչ լինի արդի մանկավարժության պահանջներին: Զբաղվում եմ ինքնակրթությամբ, օգտվում եմ մասնագիտական տարբեր աղբյուրներից և համացանցից: Վերապատրաստվել եմ:
2009թ. ամռանը` Չանակկալեում (Թուրքիա) մի խումբ աշակերտների հետ մասնակցել եմ TTTE (Անգլերենի միջոցով հանդուրժողականության ուսուցում) ծրագրին, որը կազմակերպվել էր «Ապագան քոնն է» ծրագրի շրջանակներում և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ:
2010թ. British Council կազմակերպությունում ստացել եմ համապատասխան վկայագիր (ETTO): Մասնակցում  եմ նաև նույն կազմակերպության «Talking Culture» ծրագրին: