Մրցույթ «Տեխնոլոգիա» (26 դասաժամ) և «Ինֆորմատիկա» (22 դասաժամ) առարկաների ուսուցիչների թափուր տեղերի համար

«Երևանի Ա. Չեխովի անվան N 55 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը հայտարարում  
 է  մրցույթ  «Տեխնոլոգիա» (26 դասաժամ) և «Ինֆորմատիկա» (22 դասաժամ) առարկաների
ուսուցիչների թափուր տեղերի համար:

Մրցույթին մասնակցելու համար մասնակիցը տնօրենի կողմից նշանակված պատասխանատու
աշխատակցին է ներկայացնում

  1. դիմում (Ձև 1),
  2. մեկ լուսանկար 3X4 չափսի,
  3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),
  4. անձը հաստատող փաստաթուղթ,
  5. «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը՝ առկայության դեպքում,
  6. ինքնակենսագրություն (Ձև 5),
  7. այլ պետությունների քաղաքացիները Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը
    հավաստող փաստաթուղթ,
  8. Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,
  9. հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության
    դեպքում),
  10. որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:Փաստաթղթերն ընդունվում են մինչև ս/թ մայիսի 3-ը ներառյալ:

Մրցույթը տեղի կունենա Երևանի Ա. Չեխովի անվան N 55 հիմնական դպրոցում՝ մայիսի 10-ին,
ժամը 14:00-ին:
Հասցե՝ ք. Երևան, Բաղրամյան պողոտա,16, հեռ.՝ 010 526422