Երևանի Ա. Չեխովի զանվան հ.55 դպրոց ՊՈԱԿ

Տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

ՀՀ կառավարության 2010 թ-ի մարտի 4-ի N319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական
հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 2.1 կետերի համաձայն՝

Երևանի Ա. Չեխովի անվան հ.55 հիմնական դպրոց ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:

  1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտդիր
    պայմաններն են՝
    1) ՀՀ քաղաքացիությունը.
    2)ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը /հավաստագիր/.
  2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է՝
    1) դիմում ՝հաստատության խորհրդի նախագահի անունով.
    2)/ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի
    պատճենը.
    3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
    4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակով
    5) ինքնակենսագրություն

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են Երևանի Ա. Չեխովի անվան N55 հիմնական դպրոց ՊՈԱԿ-ում
2022 թվականի փետրվարի 03-ից մինչև փետրվարի 23-ը ներառյալ , ժամը 10:00-ից մինչև ժամը
16:00, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային, տոնական և
հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի մարտի 10-ին ժամը՝ 12:00-ին, Երևանի Ա. Չեխովի
անվան N 55 հիմնական դպրոց ՊՈԱԿ-ում:
Հասցե՝ ք. Երևան, Բաղրամյան 16
Տեղեկությունների համար դիմել (093)383457, lmartirosyan55@mail.ru
(094)116691, gayane.safaryan.76@mail.ru