Երևանի Ա. Չեխովի անվան հ.55 դպրոց ՊՈԱԿ Տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

ՀՀ կառավարության 2010 թ-ի մարտի 4-ի N319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի  6-րդ և 7-րդ կետերի համաձայն՝

Երևանի Ա. Չեխովի անվան հ.55 հիմնական դպրոց ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:

  1. ՀՀ քաղաքացիությունը.
  2. ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը /հավաստագիր/.
  1. դիմում ՝հաստատության խորհրդի նախագահի անունով.
  2. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
  3. հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
  4. տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակով
  5. ինքնակենսագրություն

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:

Փաստաթղթերն ընդունվում են Երևանի Ա. Չեխովի անվան N55 հիմնական դպրոց ՊՈԱԿ-ում:

2022 թվականի մարտի 11-ից մինչև մարտի 31-ը ներառյալ , ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային, տոնական և հիշատակի օրերից:

          Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի ապրիլի 14-ին ժամը՝ 11:00-ին, Երևանի Ա. Չեխովի անվան N 55 հիմնական դպրոց ՊՈԱԿ-ում:

Հասցե՝ ք. Երևան, Բաղրամյան 16

Տեղեկությունների համար դիմել (093)383457 Լ. Մարտիրոսյան, lmartirosyan55@mail.ru

                                                      (094)116691 Գ.Սաֆարյան, gayane.safaryan.76@mail.ru