Մրցույթ՝ «Երևանի Ա. Չեխովի անվան N 55 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի

      Մրցույթ՝ «Երևանի Ա. Չեխովի անվան N 55 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի

«Ինֆորմատիկա» (22 դասաժամ), «Ֆիզկուլտուրա» (16 դասաժամ), «Չինարեն» (22 դասաժամ)  առարկաների ուսուցչի թափուր տեղերի համար:

     Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:

Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել`

  1. դիմում (Ձև 1),
  2. մեկ լուսանկար 3X4 չափսի,

2) բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),

3) անձը հաստատող փաստաթուղթ,

4) «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը  (առկայության դեպքում),

5) ինքնակենսագրություն (Ձև 5),

6) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,

7) ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,

8) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),

9) որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:

Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:

       Փաստաթղթերն ընդունվում են ս/թ հունվարի 18-ից մինչև հունվարի 31-ը  ներառյալ, ամեն օր՝ ժամը 09:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից:

       Մրցույթը տեղի կունենա 2023թ. փետրվարի 6-ին՝ ժամը 14:00-ին, «Երևանի Ա. Չեխովի անվան N 55 հիմնական դպրոցում», հասցե՝  ք.Երևան, Բաղրամյան պողոտա, 16:

Տեղեկություների համար զանգահարել  010 526422, 010 560600 հեռախոսահամարներով:

Leave a Reply

Your email address will not be published.