Մի փորձի պատմություն

Մի փորձի պատմություն

9/3 դասարանի աշակերտները ամփոփեցին «Մագնիսկան երևույթներ» թեման (ֆիզիկայի ուսուցիչ՝ Տ. Անանիկյան) ։ Դասի ընթացքում աշակերտները ներկայացրին մագնիսական երևույթները բացահայտող փորձեր և մագնիսի կիրառությունը առօրյա կյանքում: Բեմականացվեց պատմական մի փորձ՝ Էստետի փորձը, որի կատարմանը ժամանակին ներկա են եղել մեծանուն շատ գիտնականներ: Փորձի ընթացքում ծնվել է գաղափար, որն այնուհետև մարմնավորվել էր այդ գիտնականների հայտնագործություններում: Աշակերտներից յուրաքանչյուրը ներկայացնում էր մի գիտնականի տեսություն՝ ցույց տալով փորձը: Դասը հետաքրքիր էր, դաստիարակչական և դինամիկ: