Օրերս մեր դպրոցի աշակերտ Միքայել Սալազարյանը Ավստրիայի Ինսբրուկ քաղաքում կայացած գեղասահքի միջազգային ստուգատեսում ծածանեց Հայաստանի եռագույնը: Միքայելը կրտսեր տարիքի պատանի մենասահորդների ազատ կամավոր ծրագրի կատարման համար արժանացել է ոսկե մեդալի: