
ՄԵԼՔՈՆՅԱՆ ՍՈՆԱ
Ավարտել եմ Վ. Բրյուսովի անվ. լեզվահասարակագիտական համալսարանի կրթության և մասնագիտական մանկավարժության ֆակուլտետի «Օտար լեզու և գրականություն» բաժինը (անգլերեն/չինարեն)՝ ստանալով ուսուցչի որակավորում։ Այնուհետև սովորել եմ Չինաստանի Թիենծինի օտար լեզուների համալսարանում։
Այժմ աշխատում եմ Ա. Չեխովի անվան N 55 դպրոցում որպես չինարենի ուսուցիչ։
Մասնակցել եմ ուսուցիչների վերապատրաստման դասընթացներին, այդ թվում նաև Դալիանի օտար լեզուների համալսարանի՝ չինարենի ուսուցիչների վերապատրաստմանը։
Գիտակցելով ընտրածս մասնագիտության լրջությունն ու պատասխանատվությունը, ինչպես նաև հաշվի առնելով և զգալով իմ կարողությունները այս կարևոր բնագավառում՝ մեծ է ցանկությունս օգտակար լինելու մատաղ սերնդի դաստիարակության գործում։