Մանուկյան Վահագն

Մանուկյան Վահագն

Մանկական աչքերով ընկալվող շրջապատը ոգի է տալիս մատներին, ու շունչ է առնում վայրկյաններ առաջ լռող թուղթը: Քո առջև փռվում է դեպի հրաշքների մոլորակ տանող բարի-բարի մի ճանապարհ:

Երրորդ դասարանցի Վահագն Մանուկյանը ունի գույների ու պատկերների իր ուրույն աշխարհը՝ բոլորից տարբեր, բայց միևնույն ժամանակ այնքան պարզ, բարի ու լուսավոր: Նրա նկարների հավաքածուն, որ ցուցադրվեց դպրոցի սրահում, հենց այդպես էլ կոչվում է՝ “Աշխարհն իմ աչքերով”:

Ահա կենդանիների մի խումբ, որ կանգնել է ճանապարհին ու ազատ է իրեն կյանք պարգևող մայր բնության գրկում, մի ուրիշ նկարից մեզ է նայում դեռևս զարմացած, բայց խաղաղ հայացքով նորածինը՝ շրջապատված հրեշտակներով, երրորդում գարուն է՝ վառ, թովիչ գույներով:

Սա է համահայկական մրցույթ-փառատոնների մասնակից փոքրիկ Վահագնի գույների խոստումնալից ներկապնակը: Վահագն Մանուկյանն արդեն համահայկական 4-րդ մրցույթ-փառատոնի դափնեկիր է: