
ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱՐՄԻՆԵ
2008թ-ին ավարտել եմ ՀՊՄՀ-ի երաժշտական կրթության բաժինը՝ ստանալով երաժշտության ուսուցիչ, մանկավարժի որակավորում: Նույն թվականից աշխատում եմ Ա. Չեխովի անվան N55 դպրոցում:
Կարևորում եմ արվեստը` որպես հոգևոր մշակույթ, որը անձի ձևավորման ու զարգացման, աշխարհը ճանաչելու, գեղեցիկը ըմբռնելու անգնահատելի միջոց է։
Երաժշտությունը` որպես արվեստի առարկա, սերտ կապի մեջ եմ տեսնում ոչ միայն դասավանդվող առարկաների, այլև կյանքի ու բնության երևույթների հետ: Մեզ շրջապատող աշխարհը գտնվում է ռիթմիկ շարժման մեջ, որը կարծես յուրօրինակ երաժշտություն լինի, ուստի միջառարկայական կապեր եմ ստեղծում կերպարվեստի, ֆիզիկական դաստիարակության, հումանիտար և բնագիտական առարկաների միջև: Երաժշտություն առարկան նպաստում է աշակերտների կարողությունների ակտիվացմանը, մտավոր ու հոգևոր ներուժի բացահայտմանը և զարգացմանը:
Որպես մանկավարժ՝ սիրով և լուրջ պատասխանատվությամբ եմ վերաբերվում աշխատանքիս, ուղղորդվում մեծն Կոմիտասի խոսքերով.
«Զգուշությամբ և երկյուղածությամբ մոտեցեք դաստիարակության գործին. խիստ փափուկ պաշտոն մըն է ձերը: Դաստիարակելու կոչված եք սերունդ մը, որ ապագա ազգն է: Սխալ ուղղությամբ` ազգ մը կը խորտակեք վերջը»: