Մայրենիի օր

Մայրենիի օր

6/1 դասարանում բաց դաս է՝ նվիրված լեզվի տոնին: Դասի թեման է “Հայոց լեզվի բառապաշարի շերտերը”: Սաները մեծ խանդավառությամբ են մասնակցում, քանի որ նրանց հետաքրքրել է դասի ձևաչափը՝ խմբային աշխատանք, զվարճալի առաջադրանքներ, զանազան լուծումներ, գունավոր պատկերներ: Նրանց գրավեց հատկապես մուլտիպլիկացիոն կինոնկարներին վերաբերող առաջադրանքը. դիտելով մի հատված՝գուշակում են մուլտֆիլմը և նրանում թաքնված դարձվածքը: Մեծ եղավ ոգևորությունը, երբ առաջադրվեց նկարների մեջ որոնել և գտնել 6 զույգ համանուն պատկերներ: Դասի ընթացքում սաները շատ գաղտնիքներ բացահայտեցին լեզվի մասին և պարզեցին, թե որքանով են իրենք տիրապետում մեր բազմաշերտ լեզվի գանձարանին: Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի՝ Ն. Միրզոյան