Ղալումյան Աննա

«Ամենակարեւոր երեւույթը դպրոցում, ամենաուսուցանվող առարկան, ամենալավ կենդանի օրինակն ամբողջանում է ուսուցչի մեջ»:
Ադոլֆ Դիստերվեգ

2000 թվականին ընդունվել եմ Երեւանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի հայոց լեզվի եւ գրականության ֆակուլտետը, որն ավարտել եմ 2005 թվականին:
2014 թվականից աշխատում եմ Չեխովի անվան թիվ 55 դպրոցում:
Իմ գնահատմամբ՝ յուրաքանչյուր երկրի զարգացման կարեւորագույն գրավականը կիրթ եւ բանիմաց սերունդ դաստիարակելն է, որի առաջին քայլերն արվում են հենց դպրոցում: Համոզված եմ, որ ուսուցչի, աշակերտի եւ ծնողի համատեղ աշխատանքի արդյունքում մենք կունենանք այն դպրոցը եւ կրթությունը, որը մեր պետությունը կհասցնի զարգացման մի նոր մակարդակի:
Որպես հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ՝ գտնում եմ, որ մանկավարժը պետք է հնարավորություն տա աշակերտին առաջին հերթին զգալու հայոց լեզվի գեղեցկությունը, ընկալելու նրա հմայքը:
Դպրոցը նախ եւ առաջ մայրենիի ուսուցումն է, որովհետեւ իմանալ մայրենին, նշանակում է գիտակ եւ հասու լինել բոլոր առարկաներին, սիրել մայրենին, նշանակում է լինել բարձր առաքինությունների տեր մարդ: