Հիերոգլիֆների թելադրության և վայելչագրության առաջին միջդպրոցական մրցույթ

Հիերոգլիֆների թելադրության և վայելչագրության առաջին միջդպրոցական մրցույթ

Մայիսի 8-ին Ա. Չեխովի անվան № 55 հիմնական դպրոցում անցկացվեց Չինական հիերոգլիֆների թելադրության և վայելչագրության առաջին միջդպրոցական մրցույթի եզրափակիչ փուլը՝ երեխաների գեղեցիկ գրելու կարողությունները զարգացնելու, չինարենի ուսումնառությունը ամրապնդելու և չինական հիերոգլիֆների գեղեցկությունը ընկալելու նպատակով: Մասնակցում էր  12 դպրոցների 5-8-րդ դասարանների 46 սովորող: Մրցույթը թեժ էր, բոլոր մասնակիցները բարեխղճոր նախապատրասվել էին: Նրանց հանձնվեցին վկայականներ և նվերներ, իսկ հաղթողներին` մրցանակներ: