
Հերմինե Պետրոսյան
Ամենամեծ գովեստն ուսուցչի համար այն է , երբ գովում են իր աշակերտին :
Շարլոտ Բրոնտե
1999թ. ավարտել եմ Երևանի Վ. Պետրոսյանի անվան թիվ 51 դպրոցը: Նույն թվականին ընդունվել եմ Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի կիբեռնետիկայի ֆակուլտետը և ավարտել, ստանալով տնտեսագետ մաթեմատիկոսի որակավորում : 2015թ. ընդունվել եմ Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի “Սկզբնական կրթություն” ֆակուլտետը, որպես մագիստրոս:
2016թ-ից սկսել եմ աշխատել Ա. Չեխովի անվան թիվ 55 դպրոցում, որպես դասվար:
Ուսուցիչ դառնալն իմ ամենանվիրական երազանքներից է եղել դեռ մանկուց: Ինձ կատարյալ երջանիկ զգացի միայն դպրոցում աշխատանքի ընդունվելուց հետո :
Անսահման սիրով ու ջերմությամբ եմ լցված դպրոցիս, դասարանիս և արդեն իսկ ինձ հարազատ դարձած աշակերտներիս նկատմամբ:
Կարծում եմ՝ լավ ուսուցիչ լինելու համար, պետք է հոգով և սրտով նվիրվես աշակերտներիդ և նրանց ուսումնառության գործին: Ուսուցիչը պետք է հաճույք ստանա իր աշխատանքից, ուրախանա և հպարտանա իր աշակերտի անգամ ամենափոքր հաղթանակով, հոգատար լինի իր աշակերտների նկատմամբ, սիրի և հարգի նրանց :
Ուսուցիչը պետք է աշխատի և դասարան մտնի այն համոզմունքով, որ բոլոր աշակերտները կարող են սովորել՝ հաշվի առնելով նրանցից յուրաքանչյուրի անհատական առանձնահատկությունները:
Ձգտում եմ դասարանում ստեղծել ջերմ, համագործակցային, հաղորդակցական և անկեղծ մթնոլորտ :
Կարևորում եմ ծնողների համերաշխ կոլեկտիվի ստեղծումը, հարգալից և բարյացակամ վերաբերմունքը միմյանց նկատմամբ :
Ուզում եմ, որ յուրաքանչյուր աշակերտ իմ դասարանում իրեն զգա ամբողջի մի մասը, լինի սիրված և պաշտպանված :
Այս ամենին հասնելու համար ձգտում եմ իմ մեջ սերմանել անսահման համբերատարություն, մարդասիրություն և պատասխանատվություն, ինձ վստահված յուրաքանչյուր երեխայի ճակատագրի համար :