
Հարությունյան Սոնա
Վատ ուսուցիչը ճշմարտություն է հաղորդում,լավ ուսուցիչը սովորեցնում է գտնել դրանք:
Ա.Դիստերվեգ
Ըստ իս՝ ուսուցիչը պարտավոր է լինել առաքինի, որովհետև աշակերտները սովորում են այն, ինչ տեսնում են մյուս մարդկանց մեջ: Ուսուցչի վարքի միայն լավ օրինակն առավել օգուտ է աշակերտներին,քան բազում դասերն առանց օրինակի: Նախատինքի է արժանի նա,ով ուրիշներին կրթել է ջանում,երբ իր հանդեպ անփույթ է:Նրանց համար իրավացի է ասել. “Բժի՛շկ, բժշ՛կիր քո անձը”: Կարծում եմ ՝ ծնողները զավակներին միայն ապրել են սովորեցնում,իսկ ուսուցիչները՝ լավ ապրել: Ուսուցչի առաքինությունն է բարձր գնահատել յուրաքանչյուր երեխայի, քանզի նրանք բնության ամենակատարյալ ստեղծագործություններն են:Ուսուցչի վեհ կոչմանն արժանի լինելու համար պետք է աշխատել անսահման նվիրումով, անմնացորդ սիրել երեխաներին, կարողանալ մտնել նրանց մաքուր և ջինջ, հեքիաթային աշխարհը: Սովորեցնել ճշմարտություն գտնելու ամենամատչելի ուղին: