ՀԱՐԳԵԼԻ՛ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐ

2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-ԻՆ ԿԿԱՅԱՆԱԵՐԵՎԱՆԻ Ա. ՉԵԽՈՎԻ ԱՆՎԱՆ Հ. 55 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ:

Օրակարգում՝

  1. Դպրոցի տնօրենի պաշտոնի թափուր տեղի հավակնորդների ներկայացրած զարգացման ծրագրերի քննարկում: Դպրոցի տնօրենի ընտրության քվեարկություն:
  2. Այլ հարցեր:

Օրը՝             2022 թվականի ապրիլի 4,

Ժամը՝          18:00,

Վայրը՝  Երևանի Ա. Չեխովի անվան հ. 55 հիմնական դպրոցի  հանդիսությունների դահլիճ:

Դպրոցի կառավարման խորհրդի անդամներ՝ Լիլիթ Մարտիրոսյան, Գայանե Սաֆարյան,

դպրոցի մանկավարժական խորհրդի նախագահ՝          Տ. Մելքոնյան

ԾԱՆՈՒՑՈՒՄ՝

  1. Մանկավարժական խորհրդի նիստերը բաց են: Դպրոցի մանկավարժական խորհրդի կազմում չընդգրկված բոլոր մանկավարժները կարող են ներկա գտնվել նիստերին՝ խորհրդակցական ձայնի իրավունքով:
  2. Մանկավարժական խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է մանկավարժական խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին:
  3. Զարգացման ծրագրերի քննարկման արդյունքում դպրոցի մանկավարժական խորհրդում իրականացվում է փակ քվեարկություն: Մանկավարժական խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք:
  4. Դպրոցի մանկավարժական խորհրդում անցկացված փակ քվեարկության արդյունքում քվեարկությանը մասնակցած մանկավարժական խորհրդի անդամների առավելագույն կողմ ձայներ հավաքած հավակնորդը համարվում է դպրոցի տնօրենի՝ մանկավարժական խորհրդի թեկնածուն: