2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-ԻՆ ԿԿԱՅԱՆԱ
ԵՐԵՎԱՆԻ Ա. ՉԵԽՈՎԻ ԱՆՎԱՆ Հ. 55 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ
ԾՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ:
Օրակարգում՝
- Դպրոցի տնօրենի պաշտոնի թափուր տեղի հավակնորդների ներկայացրած զարգացման ծրագրերի քննարկում: Դպրոցի տնօրենի ընտրության քվեարկություն:
- Այլ հարցեր:
Օրը՝ 2022 թվականի մարտի 1,
Ժամը՝ 18:00,
Վայրը՝ Երևանի Ա. Չեխովի անվան հ. 55 հիմնական դպրոցի հանդիսությունների դահլիճ:
Դպրոցի կառավարման խորհրդի անդամներ՝ Իռեն Մարտիրոսյան, Հասմիկ Բադալյան
ԾԱՆՈՒՑՈՒՄ՝
- Ծնողական խորհրդում իրականացվող քննարկմանը կարող են մասնակցել նաև ծնողական խորհրդում չընդգրկված ծնողները:
- Ծնողական խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է ծնողական խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին:
- Զարգացման ծրագրերի քննարկման արդյունքում դպրոցի ծնողական խորհրդում իրականացվում է փակ քվեարկություն: Ծնողական խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք:
- Դպրոցի ծնողական խորհրդում անցկացված փակ քվեարկության արդյունքում քվեարկությանը մասնակցած ծնողական խորհրդի անդամների առավելագույն կողմ ձայներ հավաքած հավակնորդը համարվում է դպրոցի տնօրենի՝ ծնողական խորհրդի թեկնածուն: