ՀԱՐԳԵԼԻ՛ ԾՆՈՂՆԵՐ

2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 5-ԻՆ ԿԿԱՅԱՆԱ ԵՐԵՎԱՆԻ Ա. ՉԵԽՈՎԻ ԱՆՎԱՆ Հ. 55 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ:

Օրակարգում՝

  1. Դպրոցի տնօրենի պաշտոնի թափուր տեղի հավակնորդների ներկայացրած զարգացման ծրագրերի քննարկում: Դպրոցի տնօրենի ընտրության քվեարկություն:
  2. Այլ հարցեր:

Օրը՝             2022 թվականի ապրիլի 5,

Ժամը՝          19:00,

Վայրը՝  Երևանի Ա. Չեխովի անվան հ. 55 հիմնական դպրոցի  հանդիսությունների դահլիճ: Դպրոցի կառավարման խորհրդի անդամներ՝ Իռեն Մարտիրոսյան, Հասմիկ Բադալյան

ԾԱՆՈՒՑՈՒՄ՝

  1. Ծնողական խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է ծնողական խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին:
  2. Զարգացման ծրագրերի քննարկման արդյունքում դպրոցի ծնողական խորհրդում իրականացվում է փակ քվեարկություն: Ծնողական խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք:
  3. Դպրոցի ծնողական խորհրդում անցկացված փակ քվեարկության արդյունքում քվեարկությանը մասնակցած ծնողական խորհրդի անդամների առավելագույն կողմ ձայներ հավաքած հավակնորդը համարվում է դպրոցի տնօրենի՝ ծնողական խորհրդի թեկնածուն: