
Հասմիկ Սողոմոնյան
Ավարտել եմ Երևանի համար 85 դպրոցը, 1998թ-ին՝ Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտը: Չեխովի անվան համար 55 դպրոցում աշխատում եմ 1999թվականից: Ունեմ անգլերեն ուսուցչի տասնչորս տարվա փորձ: Պարբերաբար մասնակցել եմ Կրթության ազգային ինստիտուտի կազմակերպած ուսուցիչների վերապատրաստման ծրագրին:
Սիրում եմ իմ դասավանդած առարկան: Շարունակում եմ ուսումնասիրել և բացահայտել մի լեզու, որին աշխարհում տիրապետում են միլիոնավոր մարդիկ:
Սիրում եմ աշխատել երեխաների հետ: Սա մի աշխատանք է, որը պահանջում է նվիրվածություն, համբերություն և նրբանկատություն: Փորձում եմ դասերը վարել հետաքրքիր՝ կիրառելով ժամանակակից մեթոդներ: Դասապրոցեսին ընդգրկում եմ բոլոր աշակերտներին, հաճախ եմ կազմակերպում միջոցառումներ:
Մշտապես աշխատում եմ հարստացնել իմ մանկավարժական-մեթոդական գիտելիքները: