Հայաստանի աշունը շքեղ է

Հայաստանի աշունը շքեղ է

Հայաստանի աշունը շքեղ է, լի գույներով ու անակնկալներով: Դրանում մենք համոզվեցինք, երբ մեր հերթական արտագնա դասն էինք անցկացնում Ազգային ժողովի այգում: Ամեն ինչ այնքա՜ ն ներդաշնակ էր ու գեղեցիկ, իսկ ամենամեծ անակնկալն առջևում էր: Մեկ էլ հանկարծ… Մեզ նկատեցին և ընդառաջ եկան… ովքե՞ր՝ մեր վարչապետն ու Ազգային ժողովի նախագահը: Կարճատև, բայց ջերմ զրույց ունեցանք: Ամեն ինչ շատ բարի էր: