ԾԱՌԱՏՈՒՆԿ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴՈՒՄ

ԾԱՌԱՏՈՒՆԿ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴՈՒՄ

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան ընդառաջ փոքրիկ չեխովականները (3/3 դասարան՝ դասվար՝ Ս. Հարությունյան) կազմակերպեցին ծառատունկ Ծիծեռնակաբերդի հարակից պուրակում։ Երեխաները գիտակցում էին, որ նմանատիպ աշխատանքը մեծ ու փոքր չի ճանաչում։ Տնկեցին երեք եղևնի, տեղադրեցվեց հուշատախտակ, որի վրա գրված է, որ հենց իրենք են տնկել այդ ծառերը։ Ծանոթացան հուշահամալիրին և նրա պատմությանը։

-Չմոռանանք դնել ծաղիկներ անմար կրակի մոտ։