
Ա. Չեխովի անվան թիվ 55 դպրոցի 5/4 դասարանի (դասղեկ՝ Ռ. Գյուլումյան) աշակերտները իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Մեծ եղեռնի զոհերի հիշատակին՝ արդարության և խաղաղության խոսք ուղղելով երկինք «Խաղաղություն» բանաստեղծությամբ: Նրանք ծաղիկներ խոնարհեցին անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և լռությամբ հարգեցին նահատակների հիշատակը։
