Զբաղվում է արևելյան մարտարվեստով (կարատե շոտոկան), սիրում է նկարել և ուսումնասիրել համակարգչային ծրագրեր: Շատ է ցանկանում մի որևէ կենդանի պահել տանը և վարժեցնել:
Լևոնը սիրում է նաև ստեղծագործել: Գրել է “Քնած մանուշակը”, “Խաբեբա դերձակը”, ՙԱգռավն ու ճուտը՚ պատմվածքները, մի քանի բանաստեղծություններ, հորինել է հետաքրքիր տրամաբանական խաղեր, կազմել խաչբառ` իր իսկ ստեղծած հիերոգլիֆներով: Լևոնը շատ է սիրում ճամփորդել:Յուրաքանչյուր ամսվա վերջում Լևոնը տանը կազմակերպում է իր նկարների ցուցահանդեսը: Դրանք փակցվում են սառնարանին (մագնիսով) և արժանանում դիտողների գովեստի խոսքերին: