Լեգենդները` դպրոցում…

Լեգենդները` դպրոցում…

Անմոռաց հանդիպում Ասում են՝ լեռները քայլում են: Ու մի օր Կոմիտասի անվան պետական լարային քառյակը մտավ Ա. Չեխովի անվան դպրոց: Հիացմունքն ու ժպիտը, միախառնված հոգեպարար երաժշտությանը, ծովացել էին օդում ու դուրս էին պոռթկում ծափահարություններով: Բոլորի հոգում խոնարհում կար, խոնարհում ազգային արժեքների առջև, իսկ ակնդիր և ունկնդիր հանդիսատեսը ուսուցիչներն ու աշակերտներն էին: Խոստացած 45 րոպեն կրկնապատկվեց,: Ավարտից հետո ոչ ոք չէր ուզում հեռանալ: Դահլիճում ծովացած հուզմունք էր ու շնորհակալություն: Անմոռաց հանդիպում էր: