Իրինա Հարությունյան

Ողջ բնության ներդաշնակության և նրբագեղության արվեստը մաթեմատիկական համաչափության մեջ է:
Կեպլեր

1984 թվականին ավարտել եմ Երևանի պետական համալսարանի “Կիրառական մաթեմատիկա” ֆակուլտետը:
2001 թվականից աշխատում եմ Ա.Պ. Չեխովի անվան N55 դպրոցում:
Սիրում եմ իմ աշխատանքը և դասավանդած առարկան, մաթեմատիկան համարում եմ բոլոր առարկաների հիմնաքարը: Ոչ բոլոր աշակերտները կարող են դառնալ մաթեմատիկոսներ, բայց բոլորն էլ ցանկության և աշխատասիրության առկայության դեպքում կարող են տիրապետել առարկայի հիմունքներին: Դա իմ համոզմունքն է: