“Հայաստանի ոստանները” թեմայի շրջանակներում 6-3 դասարանի աշակերտները ապրիլի 6-ին մայրենիի դասն անցկացրին Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանում։
Ունենալով աշխարհի հնագույն մայրաքաղաքներից մեկը` մենք ծանոթացանք նրա դարավոր պատմությանը, տեսանք նագույն իրեր, որոնք պահպանվել են դեռ Արգիշտի թագավորի ժամանակներից։
Ճանաչողական այցը օգնեց ամրապնդելու մեր գիտելիքները, զինվելու նորով, տեսնելու անառիկ ամրոցը, որը ոչ մեկին այդպես էլ չհաջողվեց գրավել։
Երևանցի լինելը պատիվ է, իսկ քաղաքի պատմությունն իմանալը` կարևոր։