Ընթերցանության օլիմպիադա

Ընթերցանության օլիմպիադա

Գիրքը մանկության հուշի նման մի բան է, որը կյանքիդ ուղեկիցն է, լավագույն բարեկամն ու խորհրդատուն: Ամենամյա “Ընթերցման օլիմպիադա – 2019թ.”-ը առաջացրեց հետաքրքրություն դպրոցի 6-րդ դասարանի աշակերտների շրջանում: Առաջին փուլին մասնակցում էր 4″5″ աշակերտ, երկրորդին՝ 17 աշակերտ: Նրանք կարդացել էին գրքեր՝ “Հարի Փոթեր”, “Փոքրիկ իշխանը”, “Իմ անունը Արամ է”, “Սամվել”, “Երկարագուլպա Պեպի”, “Տասնհինգամյա նավապետը”, և յուրաքանչյուրն ուզում էր ներկայացնել իր կարդացած գրքերը, աչքի ընկնել սահուն ու արտահայտիչ ընթերցանությամբ: Դպրոցական II փուլի հաղթող դարձան 6″1″ դասարանի աշակերտներ Էմմա Չոփուրյանը և Իզաբելլա Գրիգորյանը: