2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-ԻՆ ԿԿԱՅԱՆԱ ԵՐԵՎԱՆԻ Ա. ՉԵԽՈՎԻ ԱՆՎԱՆ Հ. 55 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ:
Օրակարգում՝
- Դպրոցի տնօրենի պաշտոնի թափուր տեղի հավակնորդների ներկայացրած զարգացման ծրագրերի քննարկում: Դպրոցի տնօրենի ընտրության քվեարկություն:
2. Այլ հարցեր:
Օրը՝ 2022 թվականի հունիսի 14,
Ժամը՝ 18:00,
Վայրը՝ Երևանի Ա. Չեխովի անվան հ. 55 հիմնական դպրոցի հանդիսությունների դահլիճ:
Դպրոցի կառավարման խորհրդի անդամներ՝ Հասմիկ Բադալյան, Իռենա Մարտիրոսյան,
Դպրոցի ծնողական խորհրդի նախագահ՝ Ա. Աբրամյան
ԾԱՆՈՒՑՈՒՄ՝
1.Ծնողական խորհրդի նիստերը բաց են: Դպրոցի ծնողական խորհրդի կազմում չընդգրկված բոլոր ծնողները կարող են ներկա գտնվել նիստերին՝ խորհրդակցական ձայնի իրավունքով:
2.Ծնողական խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է ծնողական խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին:
3.Զարգացման ծրագրերի քննարկման արդյունքում դպրոցի ծնողական խորհրդում իրականացվում է փակ քվեարկություն: Ծնողական խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք:
4.Դպրոցի ծնողական խորհրդում անցկացված փակ քվեարկության արդյունքում քվեարկությանը մասնակցած ծնողական խորհրդի անդամների առավելագույն կողմ ձայներ հավաքած հավակնորդը համարվում է դպրոցի տնօրենի՝ ծնողական խորհրդի թեկնածուն:
Հարգանքով՝ Գայանե Սաֆարյան