[cmsmasters_row][cmsmasters_column data_width=”1/1″][cmsmasters_text]
Ես Միքայել Հովհաննիսյանն եմ, սովորում եմ Ա. Չեխովի անվան հ.55 դպրոցի 8/3 դասարանում: Դպրոցում սովորելուն զուգահեռ միշտ հետաքրքրվել եմ երաժշտությամբ և հատկապես կիթառով: Որպես բաս կիթառիստ՝ այժմ ելույթ եմ ունենում «Նեքսուս» խմբում: Մրցույթներն ու փառատոները միշտ հետաքրքրել են մեր խմբին: Այս անգամ էլ իմացանք, որ ապրիլի 6-ին և 7-ին Դիլիջանի ազգային քոլեջը կազմակերպում է ՀՀ երաժշտական խմբերի մրցույթ: Այդ նախագիծը մեզ շատ ոգևորեց, և սկսեցինք պատրաստվել: Մրցույթից մեկ ամիս առաջ ուղարկեցինք մասնակցության հայտը՝ կից ներկայացնելով մեր հեղինակային երգի ձայնագրությունը: Մեկ շաբաթ անց իմացանք, որ չորս այլ թիմերի հետ անցել ենք եզրափակիչ փուլ: Լուրը լսելուն պես սկսեցինք անդադար աշխատել, որոշեցինք հաղթել և համաձակ գնացինք մեր նպատակի հետևից: Վերջապես եկավ ապրիլի 7-ը: Մենք հանգիստ էինք. բոլորովին չէինք լարվում ելույթից առաջ, որովհետև գիտեինք՝ հաղթելու ենք: Թեև մյուս բոլոր խմբերի անդամները տարիքով մեծ էին և փորձառու, մենք չէինք հուսահատվում: Մեր կատարումից հետո անհամբեր սպասում էինք արդյունքներին: Վայրկյանները ժամեր էին թվում: Եվ ահա լսեցինք երկար սպասված լուրը, այն է ՝ Դիլիջանի Band battl _ի հաղթող է դառնում «ՆԵՔՍՈՒՍ» խումբը: Մենք գոռում էինք ուրախությունից: Բեմ բարձրացանք ծափահարությունների ներքո: Եվ հանկարծ, երբ ուզում էինք բեմը լքել, մեզ ասացին, որ ճանաչվել ենք ՀՀ- ում որպես երիտասարդական ամենալավ խումբ: Մեր ուրախությունը կրկնապատկվեց: Դիլիջանում անցկացրած մեր օրերը և, իհարկե, մեր հաղթանակը բոլորիս ոգևորեցին, և մենք համոզված ենք, որ առջևում նորանոր հաղթանակներ ենք ունենալու:
[/cmsmasters_text][cmsmasters_gallery shortcode_id=”8mu5plp2oj” layout=”hover” hover_pause=”1″ animation_delay=”0″]3871|https://chekhov.am/wp-content/uploads/2021/07/miqayel-150×150.jpg[/cmsmasters_gallery][/cmsmasters_column][/cmsmasters_row]