Դաս `նվիրված 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին

Դաս `նվիրված 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին

 

Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ դաս-միջոցառում՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75 ամյակին: Պատերազմի սրահում Չեխովի անվան դպրոցի 9-րդ դասարանցիները ծանոթացան հայ անվանի զորահրամանատարների, ազգային դիվիզիաների գործունեությանը, ինչպես նաև սփյուռքահայերի, դիմադրական շարժման մասնակիցների, պարտիզանական գնդերի հրամանատարների անձնական իրերին, գրված նամակներին, զինվորական մասունքներին: Դասն անցկացրեց պատմության ուսուցչուհի Սեդա Գալստյանը: Այն յուրօրինակ, հայրենասիրական դաս էր երիտասարդ սերնդին հաղթանակի շունչը հաղորդելու, անցյալի փառավոր դրվագները, մեր պապերի՝ արյան գնով ձեռք բերված հաղթանակը նորովի արժևորելու մասին: Աշակերտների հետաքրքրվածությունը, դասագրքից դուրս նոր մանրամասները դաս-միջոցառմանը հաղորդեցին փոխներգործուն /ինտերակտիվ/ բնույթ: Այս քայլը յուրովի հարգանքի տուրք էր պատերազմի  բոլոր մասնակիցներին, հերոսներին: