Դասը վարում է ոստիկանը

Դասը վարում է ոստիկանը

Զրույցի նպատակն էր բարձրացնել սովորողների հայրենասիրական ոգին և իրավագիտակցությունը: Ակնկալիքը մեկն էր՝ տեսնել այսօրվա հայ պատանուն բարեկիրթ, խելացի, օրինապահ և հայրենասեր: Հանդիպում-զրույցի ընթացքում ոստիկանության ծառայողները դպրոցականներին ներկայացրին ճանապարհային երթևեկության անվտանգության պահպանման կանոնները: Հանգամանալից և մանրամասն բացատրեցին դրանց կարևորությունն ու անհրաժեշտությունը: Ոստիկանները աշակերտների հետ հանդիպման ընթացքում խոսեցին նաև երեխաների իրավունքների և պարտականությունների մասին: Դպրոցականները հնչեցրին իրենց հուզող բոլոր հարցերը, որոնց ոստիկանները պատասխանեցին սիրով: