Գրքի տոն է

Գրքի տոն է

Դպրոցի ամեն անկյունում գրքի տոն է, ու յուրաքանչյուր դասարան իր մասնակցությունը ունի: Աշակերտները ներկայացրին գրի ու գրքի պատմությունը, աշխարհի գրադարանները, գրքի համաշխարհային մայրաքաղաքները, Թումանյանին ու Վերնատունը. նրանք ընթերցեցին Թումանյանի խորհուրդները, շրջելով դասարաններում՝ ներկայացրին Թումանյանի որոշ ստեղծագործությունների պատմությունը: “Գրքի խորհրդատուները” շրջում էին դպրոցում և խորհուրդ տալիս ինչ կարդալ, իսկ “Գաղտնի գիրք” նախաձեռնությամբ հանդես եկավ աշակերտական խորհուրդը: Հետաքրքրություն առաջացրեց ձեռագրերի մրցույթը,որին մասնակցեցին բոլոր դասարանների աշակերտները: Տոնին մասնակից եղավ գրող, բանաստեղծ, Հայաստանի գրողների միության անդամ, ՀՀ ԶՈԻ պահեստազորի փոխգնդապետ Նոնա Պողոսյանը: Հետաքրքիր էր օրը, և այն տոն դարձավ: