ԳՈՒՅՆ ԵՒ ՊԱՏԿԵՐ

ԳՈՒՅՆ ԵՒ ՊԱՏԿԵՐ

1/3 դասարանի աշակերտները հյուրընկալվեցին Մ.Սարյանի տուն-թանգարանում՝«Գույն և պատկեր» կրթական ծրագրով։Նրանք մեծ ոգևորությամբ շրջեցին թանգարանում,լսեցին հետաքրքիր փաստեր նկարչի կյանքից,մանկությունից,նկարչական առաջին փորձից։ Իմացան,թե Վարպետը ինչքան է սիրել բնությունը, հատկապես Հայաստան աշխարհի։ Կռահեցին, թե որ գույնն է գերիշխել Սարյանի նկարներում, ծանոթացան նաև «Հայաստան» կտավին, ճանաչեցին Հայաստանի գույները։ Իսկ վերջում Վարպետի աշխատասենյակում երաժշտության ներքո փորձեցին ներկել,գունավորել իրենց տեսած նկարներից մի քանիսը։ Երեխաները թանգարանից դուրս եկան բարձր տրամադրությամբ։