Գոհար Ավագյան

“Education is the most powerful weapon which you can use to change the world.”
Nelson Mandela

1994 թվականին ավարտել եմ Վ.Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտը:1996 թվականից աշխատում եմ Ա.Պ.Չեխովի անվան համար 55 դպրոցում որպես անգլերենի ուսուցչուհի: Պարբերաբար մասնակցել եմ Կրթության ազգային ինստիտուտի կազմակերպած ուսուցիչների վերապատրաստման ծրագրին: 2010 թվականին մասնակցել եմ Բրիտանական խորհրդի կողմից կազմակերպած “Teaching English” ծրագրին և ստացել եմ համապատասխան վկայական:
Սիրում եմ իմ մասնագիտությունը և շատ եմ կարևորում հետևողական մասնագիտական կատարելագործումը: դասավանդելիս հաճախ եմ կազմակերպում միջոցառումներ և բաց դասեր, որոնք նպաստում են երեխաների բանավոր խոսքի և գեղագիտական ճաշակի զարգացմանը: Ձգտում եմ դասը անցկացնել դինամիկ, գրավիչ, խրախուսելով և մղելով բոլոր աշակերտներին ակտիվ մասնակցության: