Գայանե Սաֆարյան

տնօրենի տեղակալ մասնագիտացված կրթական աջակցությունների գծով
Միջակ ուսուցիչը ներկայացնում է.
Լավ ուսուցիչը` բացատրում է.
Լավագույն ուսուցիչը ցույց է տալիս.
Մեծ ուսուցիչը` ներշնչում է:
 Վ. Վորդ

Ուսուցիչն ապագայի կերտողն է. նրա աշխատանքով է պայմանավորվում գալիք սերնդի աշխարհընկալումը,   բարոյական արժեքների ձևավորումը:
Ասում են, որ ուսուցչից հրաշքներ են ակնկալում, բայց երբ հրաշքն իրականություն է դառնում, ոչ ոք չի զարմանում:

Այո, չենք զարմանում, որովհետև առօրյա հրաշքներով լի է դպրոցը.  դեռ երեկ  բակում  անհոգ խաղացող երեխան ընկերանում է գրքի հետ,  դառնում  ինքնուրույն, նպատակասլաց, պատասխանատու:
Կարծում եմ, որ սերն ու  ժպիտն են  ուսուցչի ամենակարող “զենքերը”: