Գայանե Կարախանյան

Վատ ուսուցիչը մատուցում է ճշմարտությունը,իսկ լավ ուսուցիչը օգնում է հայտնաբերելու այն։ Ադ.Դիստերվեգ

1988 թվականին ավարտել եմ Երևանի Մանուկ Աբեղյանի անվան N3 մաթեմատիկական թեքումով դպրոցը: Նույն թվականին ընդունվել եմ Երևանի պետական համալսարանի “Կիրառական մաթեմատիկա” ֆակուլտետը, որն ավարտել եմ 1993 թվականին` ստանալով  մաթեմատիկոսի որակավորում:
1994 թվականից առ այսօր աշխատում եմ Ա.Պ.Չեխովի անվան համար 55 դպրոցում:

Իմ աշխատանքում կարևորում եմ օբյեկտիվությունը, դասավանդման մատչելիությունը, դասի ժամանակ աշակերտների ակտիվությունը: Սիրում եմ հստակությունը ձևի, բովանդակության, ժամանակի մեջ և ցանկանում եմ` այս որակները նույնպես կարևորվեն իմ աշակերտների կողմից: