
Գալստյան Սեդա
Մենք բոլորս և հատկապես ես պատասխանատու ենք ամնե ինչի և բոլորի համար:
Ֆ. Դոստոևսկի
Ավարտել եմ Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը և ստացել պատմաբանի, պատմության և հասարակագիտության ուսուցչուհու որակավորում:
Կրթական զարգացման ծրագրերի հետ կապված վերապատրաստվել եմ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ` մասնակցելու USAID-ի կողմից կազմակերպած դասընթացներին, որն ուղղված էր կրթական բարեփոխման աշխատանքներին: Դեռևս 2000թվականից ներդրել եմ նոր ինտերակտիվ /փոխներգործուն մեթոդները իմ աշխատանքային պրակտիկայում: Վերապատրաստել եմ Հայաստանի մոտ 20 գյուղական համայնքների պատմության և իրավունքի ուսուցիչների:
Վերջացրել եմ նաև «Պատանեկան նվաճումներ» կազմակերպության կազմակերպած «Մարդու իրավունքների պաշտպանության» 6-ամսյա դասընթացը, ստացել եմ համապատասխան վկայական:
Պատրաստել եմ Հայաստանի առաջին հանրապետության/1918-1920թթ/ կարևոր պետական գործիչներից մեկի` Սահակ Թորոսյանի մասին աշխատությունը, որը հրատարակվել է 2007թվ: Ունեմ հրատարակված տասնյակից ավելի հոդվածներ տարբեր գիտական և գիտահանրամատչելի ամսագրերում:2014թ.-ին հրատարակության եմ պատրաստել Ադոյի “Հայության երկունքը” աշխատությունը նվիրված Հայոց Մեծ Եղեռնի 10-ամյակին
Հայաստանի պատմության թանգարանի նոր և նորագույն պատմության բաժնի վարիչն եմ: Չեխովի անվ. դպրոցում արդեն դարձել է ավանդույթ` բարձր դասարանի աշակերտները հաճախ են պատմության դասերը անցկացնում պատմության թանգարանի համապատասխան սրահներում, նրանց ծանոթացնում եմ տվյալ ժամանակաշրջանի բնօրինակ նյութերին, համապատասխան փաստաթղթերին և իրերին:
Կարևորում եմ աշակերտի քաղաքացիական կրթությունը, չէ՞ որ նա մեր երկրի վաղվա բանիմաց ու պատասխանատու քաղաքացին է: