Արման Սիմոնյան

Արման Սիմոնյան

Արմանը սիրում է երգել դասական երգեր, իսկ նախասիրություններից են կիթառ նվագելն ու գիրք ընթերցելը: Արման Սիմոնյանը մասնակցել է մի շարք մրցույթների՝ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային:

*2014թ-ին դարձել  է “Կովկաս” միջազգային մրցույթի հաղթող, գրավել է 1-ին պատվավոր տեղը, ստացել ոսկե մեդալ:
*2014թ -ին Արմանն Էլինա Չոլախյանի հետ մասնակցել է “Մանկական եվրատեսիլ 2014”-ի հայաստանյան ընտրական փուլին «Տիեզերք» երգով:
* 2015թ- Վիլնյուսում “Բալթիկայի ձայն”  միջազգային մրցույթում  գրավել է  2-րդ տեղը: *  2015թ  հուլիսի 1-ին “Ոսկե տաղանդներ ոսկե Պրահայում”  մրցույթում ևս Արմանը զբաղեցրել էր 2-րդ տեղը: * /2015թ  հուլիսի 5-ին /Բուլղարիայում-միջազգային մրցությում  նվաճել է “Գրան  Պրի”-ն:
*2016թ  փետրվարի 27-ին Լոնդոնում-“Stars of Albion” միջազգային մրցույթում զբաղեցրել է 1-ին տեղը:

Աշխատել է ԼԱՅՄ հ/ը-ում որպես “Sweet Baby” մանկապատանեկան հաղորդման հաղորդավար: Արման Սիմոնյանի կարելի է տեսնել ինչպես մրցույթներում, տոնական համերգներում, այնպես էլ բարեգործական ծրագրերի ժամանակ: