Ավագյան Յուրի

Ավագյան Յուրի

Յուրի Ավագյանը ծնվել է 2006թ. սեպտեմբերի 1-ին Մեծ Բրիտանիայի Շեֆիլդ քաղաքում: 2008թ. ընտանիքով տեղափոխվել է Տորոնտո,Կանադա. Չորս տարեկանից ինքնուրույն սկսել է դաշնամուր նվագել: Հինգ տարեկանից սկսել է հաճախել երաժշտական դպրոց, իսկ վեց ամիս հետո անցել է մասնավոր ուսուցման: 2012թ. վերադարձել է Երևան և ընդունվել Ա. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոց: 2014 թ. առաջին անգամ մասնակցել է “Playing for change” երաժշտական փառատոնին: 2015թ. մասնակցել է “Արտ մյուզիք” մրցույթ- փառատոնին: 2015թ. տեղափոխվել է Սայաթ Նովայի անվան երաժշտական դպրոց /դասատու` Հ.Անչարակյան/ 2015թ. Սայաթ Նովայի անվան երաժշտական դպրոցի ներդպրոցական մրցույթի Ա անվանախմբում ստացել է երկրորդ մրցանակ: 2016թ. Սայաթ Նովայի անվան երաժշտական դպրոցի ներպրոցական մրցույթի Ա անվանախմբում ստացել է երրորդ մրցանակ: 2016թ. մասնակցել է “Արտ մյուզիք” մրցույթ- փառատոնին և ստացել հինգերորդ կարգի մրցանակ: 2017թ. Սայաթ Նովայի անվան երաժշտական դպրոցի ներպրոցական մրցույթի Ա անվանախմբում ստացել է երկրորդ կարգի մրցանակ: 2017թ. մասնակցել է “Արտ մյուզիք” մրցույթ- փառատոնին և ստացել երրորդ կարգի մրցանակ: 2017թ. մասնակցել է Ա. Բաբաջանյանի անվան պատանի և երիտասարդ դաշնակահարների չորրորդ միջազգային մրցույթ- փառատոնին և ստացել երրորդ կարգի մրցանակ: Միջնակարգ և երաժշտական դպրոցներում մինչ այսօր սովորում է գերազանց, ինչի համար ունի բազմաթիվ գովասանագրեր: