Առաջին դասարանցի չեխովականները կրկին Օշականում

Առաջին դասարանցի չեխովականները կրկին Օշականում

Առաջին դասարանցի չեխովականները կրկին Օշականում են։ Այդ օրը շատ հաճելի անակնկալներ էին սպասում մեր փոքրիկներին։ Տեր Վազգենը՝ տեղի քահանան, երեխաներին նվիրեց հայոց այբուբենի առաջին տառը՝ Ա-ն, որը քանդակել էր հենց ինքը: Նվիրեց նաև փոքրիկ աղոթարաններ, օրհնեց, աղոթեց բոլոր ներկաների համար։ Քահանայից փոքրիկները ստացան նաև օրհնված  ոսկեղենիկ այբուբենը,։ Այդ այբուբեններից մեկն էլ ուղարկեցին աշխարհի բոլոր հայ մանուկներին։ Իսկ երեխաները խոստացան լավ սովորել, անաղարտ պահել իրենց մայրենի լեզուն, էլ ավելի շենացնել  երկիրն հայրենի։ Պատկերացնո՞ւմ եք՝ որքան երջանիկ էին երեխաներն այդ օրը։ Թող յուրաքանչյուր երեխա ունենա անհոգ և երջանիկ մանկություն։

Leave a Reply

Your email address will not be published.