Ապագան Հայաստանի Հանրապետությունում է

Ապագան Հայաստանի Հանրապետությունում է

Այս խորագիրն ուներ 7/2 դասարանի միջոցառումը։ Աշակերտները դասղեկ Հռիփսիմե Սարգսյանի հետ ևս մեկ անգամ վերաիմաստավորեցին մեր ազգային արժեքները և ընդգծեցին հատկապես այն միտքը, որ պետք է ինքներս ստեղծենք ու կառուցենք մեր ուզած երկիրը և ապագա չփնտրենք սահմանից դուրս, բայց դա անելու համար պետք է լավ իմանանք մեր լեզուն, պատմությունն ու մշակույթը։ Այս անգամ աշակերտները ընտրել էին հայկական ճարտարապետությունն ու գորգագործական արվեստը։